Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և պատվաստումային գործընթացը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ վերջին օրվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է 19 հազար 360 թեստավորում, որից հաստատվել է հիվանդացության 1863 դեպք: Նախարարի խոսքով՝ հոկտեմբերի 1-ից կիրառվող կանոնների արդյունքում քաղաքացիների թեստավորման տեմպերը կտրուկ աճել են, ինչի արդյունքում …

