Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումները

Լուրեր

11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել․ շտապօգնությունը խուց է մտել ժամը 08։13-ին
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
Բոլորը

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն դատապարտել է բալիստիկ հրթիռների փորձարկումները, որոնք, ըստ գերատեսչության, Իրանն իրականացրել է ուրբաթ։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի Foreign Office-ի տարածած հաղորդագրության մեջ։

«Մենք դատապարտում ենք Իրանի կողմից բալիստիկ հրթիռների կիրառումը փորձարկումների ժամանակ, որոնք հաստատվել են, որ իրականացվել են այսօր: Այս արձակումn ակնհայտորեն խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը, որը պահանջում է Իրանից՝ չիրականացնել որևէ ակտիվություն, որը կապված է միջուկային զենքի կիրառման հետ, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների տեխնոլոգիայի կիրառմամբ արձակումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ բրիտանական ԱԳՆ-ի՝ ադ գործողությունները «վտանգ են ներկայացնում տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար», և կոչ է արվում Իրանին՝ անհապաղ դադարեցնել այդ գործունեությունը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Պարսից ծոցի ափին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ուժերը սկսել են «Մեծ մարգարե-17» հնգօրյա զորավարժությունները։

Նշվում է, որ զորավարժություններին մասնակցում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային, ռազմածովային և օդային ուժերը, ինչպես նաև «Բասիջ» աշխարհազորայինների մի մասը: Զորավարժություններն անցկացվում են Խուզեստան, Բուշեհր և Հորմոզգան նահանգներում։

Զորավարժությունների եզրափակիչ փուլում իրականացվել է 16 բալիստիկ հրթիռների ուսումնական արձակում։

Տաթև Ֆռանգյան