ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսում անդրադարձավ պաշտոնյաների աշխատասենյակներում իր լուսանկարների փակցված լինելու խնդրին ու հիշեցմանը, որ ընդդիմադիր գործչի կարգավիճակում ինքը քննադատում էր նախկինների այդ ավանդույթը։ «Ես ժամանակին խոսել եմ Սերժ Սարգսյանի լուսանկարը Հատուկ քննչական ծառայության քննիչի սենյակում կախված լինելու մասին։ Ես երբեք չեմ խոսել, որ նախարարի կամ բարձրաստիճան պաշտոնյայի սենյակում պետք է կախված …

