1975թ. քարտեզով՝ Բերքաբերի, Վազաշենի և Պառավաքարի վարելահողերի մեծ մասն Ադրբեջանի հսկողության տակ է․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Մենք հիմա խոսում ենք, որ սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա պետք է լինի և գիտեք, որ այդ քննարկումը գոյություն ունի, թե որ թվականի քարտեզներով պետք է դա արվի. Կա 1975-ի քարտեզ, 1969-ի քարտեզ, 1929-ի քարտեզ: Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հիմա դրանք մանրամասն ուսումնասիրում ենք և տեսնում ենք, որ տարբեր քարտեզներով մեր ունեցած ճանապարհները որոշակիորեն դուրս են գալիս ՀՀ տարածքից: Եվ մենք հիմա քննարկում ենք սցենարներ. Եթե այսպես ընթանան պրոցեսները, մենք ի՞նչ խնդիր կունենանք, կունենանք, թե չենք ունենա: Եթե հանկարծ ունենաք, ինչպե՞ս պետք է հաղթահարենք դրանք:

1975-ի քարտեզներով Բերքաբեր գյուղի վարելահողերի 90 տոկոսն այսօր ադրբեջան վերահսկողության տակ է: Վազաշենի հողատարածքների մի շատ մեծի մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է 1990-ականներից: Պառավաքար գյուղի վարելահողերի մի մեծ մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է: Այգեհովիտ գյուղի վարելահողերից ոչ մեծ, բայց որոշակի էական կտոր իրենց վերահսկողության տակ է: Այսինքն մենք  նայում ենք տարբեր սցենարներ, որ եթե դեմ արկացիան այսպես լինի, ինչ խնդիր կունենանք, եթե մյուս սցենարով լինի ինչ խնդիր կունենանք: Մենք պետք է իրավիճակի նրբությունների մեջ խորանանք:

Ես իհարկե, կարող եմ էկրանների առաջ ասել՝ ոչ մի դեպքում, ոչ մի թիզ և այլն, բայց ես չեմ ուզում մենք ականջներս, աչքերներս փակենք, ու ասենք՝ ոչինչ չենք նկատում:

Մենք ինչքան իրավական հիմք գոյություն ունի պատմության ընթացքում ամբողջը դուրս ենք բերում: Դա մեզ բանակցությունների համար էլ է պետք»,- նշեց վարչապետը:

Անդրադառնալով տեղեկություններին, որ Կիրաց-Ոսկեպար սարերով ձգվող այլընտրանքային ճանապարհ են ցանկանում կառուցել, Փաշինյանը նշեց, որ դա սարերով ձգվող ճանապարհ չէ. «Եթե այնտեղ խնդիրը ծագում է, ծագում է մի քանի կմ-ի մասին, երբեմն նույնիսկ 300-500 մետրի մասին»:

Վարչապետն անդրադարձավ նաև անկլավների խնդրին՝ նշելով. «Շատ է խոսվում անկլավների մասին: Մենք ինչքան նայել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չենք գտել: Մեզ թվում է, որ այս մեկ տարում բոլոր հնարավոր փաստաթղթերն ուսումնասիրել ենք: Այս պահի դրությամբ նման հիմք չենք գտնում»: