Պարտություն կրած գեներալներն ինչո՞ւ չեն հեռացվել. Փաշինյանի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
10.09.2026 | 16:48
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ․ Փաշինյանի ելույթը Փարիզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:39
Չքանդված շինությունները ունեն սեփականության իրավունք, բանակցում ենք. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:27
Նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ է ներկայացվել Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ
10.09.2026 | 16:14
ՊԵԿ-ը օգոստոսին արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր
10.09.2026 | 16:03
Մերցը ՌԴ-ի մոտ խաղաղության բանակցությունների լուրջ պատրաստակամություն չի տեսնում
10.09.2026 | 15:55
ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Ես հրաժարվում եմ հրապարակային քննարկել զինված ուժերի հետ կապված որևէ հարց: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե սպառազինության ու զինտեխնիկայի ինչ գնումներ են արվել:

Հարցին, թե արդյոք քննարկվում է ինքնապաշտպանության համակարգի արմատական բարեփոխումների թեման, վարչապետը պատասխանեց. «Էլի բանակի հետ կապված նրբությունների, կոնկրետությունների հետ կապված հարցերը չեմ քննարկելու, և նաև բոլորին խորհուրդ եմ տալիս այդ հարցերը հրապարակային չքննարկել: Բայց զինված ուժերի հետ կապված մեր բոլոր մտածումները արտահայտված են ՀՀ կառավարության գործունեության ծրագրում: Այնտեղ ամեն ինչ շարադրված են և պրոցեսները տեղի են ունենալու դրա շրջանակում»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու չեն հեռացվել պարտություն կրած բարձրաստիճան սպաները, գեներալները և ինչու նրանց փոխարեն առաջ չեն քաշվել պատերազմում իրենց լավագույնս դրսևորածները, վարչապետը նշեց.«Ինչ վերաբերում է սպայական կազմին, շատ կարևոր հարց է: Բայց նաև շատ զգույշ պետք է լինել, որ թացը չորի հետ չխառնենք: Եղել են դեպքեր, երբ պատերազմի ընթացքում ինձ զեկուցվել է, որ այսինչ հրամանատարը դիրքը թողել, փախել է: Հետո երկարատև քննություն ենք արել և պարզվել է, որ ճշմարտությունն ուղիղ հակառակն է: Եղել է հակառակը դեպքը, երբ փառաբանվել է ինչ-որ հրամանատար, բայց հետագա քննության ընթացքում պարզվել է, որ այդքան էլ այդպես չի: Սխալ զեկուցողները պատժվել են, պատժվում են, կպատժվեն: Սա շատ կարևոր օրակարգային հարց է, բայց մանրամասները չեմ ուզում ներկայացնել»: