ՊՇՌ թեստ պիտի հանձնեք, այլ հարց է՝ ում հաշվին․ ՍԴ-ի որոշումը՝ հակասական մեկնաբանությունների առիթ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել․ շտապօգնությունը խուց է մտել ժամը 08։13-ին
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանադրական դատարանը երեկ հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանի ձևակերպումներից մեկը։ Խոսքը վերաբերում է հրամանի այն հատվածին, որտեղ նշված է, որ աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստ՝ «իրենց հաշվին»։

Չպատվաստված քաղաքացիներից ոմանք ոգևորվել էին ՍԴ որոշումից՝ մտածելով, որ ստացվում է՝ թեստավորումն այլևս իրենց հաշվին չի կատարվելու, այնինչ Առողջապահության նախարարությունը կանխեց ոգևորության ալիքի տարածումը։ Գերատեսչությունը շեշտեց՝ «ՊՇՌ թեստավորումն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության մեջ հակասահմանադրական է ճանաչվել միայն «իր հաշվին» բառակապակցությունը:

Սահմանադրական դատարանի որոշմանը հաջորդած ճեպազրույցում որոշակի պարզաբանումներ ներկայացրեց Բարձր դատարան դիմող կողմը՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հայտարարելով, որ սա հաղթանակ է իրենց համար։

Առողջապահության նախարարությունը, սակայն, դարձյալ առարկում է՝ պնդելով, որ սա իրենց հաղթանակն է։ Գերատեսչության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը շեշտում է՝ ՊՇՌ թեստ հանձնելու որոշումը համարվել է սահմանադրական և քաղաքացիները շարունակելու են գործատուին ներկայացնել կա՛մ ՊՇՌ բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ:

Վարդևանյանն այստեղ ևս ընդդիմանում է՝ միջազգային փորձը հուշում է, որ այդ պարտականությունը ոչ թե անձի, այլ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների վրա պետք է դրվի։ Պատգամավորը նաև հարց է բարձրանում՝ արդյո՞ք նախկինում թեստ հանձնած քաղաքացիները կփոխհատուցվեն։

Այնինչ Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում որևէ անդրադարձ չի կատարվում որոշման հետադարձ ուժի, այս դեպքում՝ գումարների հետվերադարձին։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանի դիտարկմամբ՝ պատգամավորի այսօրինակ հայտարարությունները հանրության մոտ ակնկալիք են ձևավորվում, որ ինչ-որ մեկն իրենց պետք է վերադարձնի անցյալում հանձնած ՊՇՌ թեստավորման գումարները։

Ի վերջո՝ եթե ո՛չ սեփական գրպանի, ո՛չ գործատուի, ո՛չ էլ պետության հաշվին, ապա ո՞ւմ միջոցներով պետք է աշխատակիցը շաբաթը մեկ իրականացնի ՊՇՌ թեստավորում, դեռևս անորոշ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան