Հայաստանի կառավարությունը 2019 թվականին հաստատել էր հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարության ու միջոցառումների 2019-2022 թթ․ ծրագիրը: Հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական նպատակն է «կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության հռչակած հայեցակարգային կանխադրույթների ու սկզբունքների հետևողական կենսագործումը, այդ թվում՝ կոռուպցիան ծնող պատճառների վերհանումը և դրանց վերացումը, կոռուպցիայի նկատմամբ հասարակության և հանրային ծառայողների անհանդուրժողական վերաբերմունքի սերմանումը և տարածումը, կոռուպցիայի համատարած և …

