Իշխանության հետ կապ չունենք. Մեսրոպ Առաքելյանը՝ իր և Մանե Թանդիլյանի գործունեության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

«Ցավով եմ նշում, որ այսօր, նաև տասնամյակներ շարունակ Հայաստանում ընդդիմադիր լինելու միակ չափանիշը հայհոյանքն ու ատելության խոսքն է»- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախկին սոցապնախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Մենք հայհոյախառն և վիրավորական խոսքեր չենք ուղղում իշխանությանը, վստահեցնում եմ՝ դրանից հասարակությունը զզվել է… Հասարակությունը հոգնել է այն մթնոլորտից, որ այսօր կա քաղաքական դաշտում: Հասարակությունն ուզում է, որ իրենց կյանքում բան փոխվի: Մենք համայնքներում մասնակցում ենք ընտրություններին, փորձելու ենք աշխատել: Կենացներ և փոխադարձ մեղադրանքներ ասելու գործընթացը շատ քաղաքական ուժեր՝ և ընդդիմությունից և իշխանությունից,  հաջողությամբ իրականացնում են, մենք չենք պատրաստվում դրանով զբաղվել»,- նշեց Առաքելյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ոչ վաղ անցյալում՝ այս իշխանության օրոք եղել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ինչպես նաև «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն է պաշտոններ զբաղեցրել, Առաքելյանը նշեց, որ, այնուամենայնիվ, այժմ իշխանության հետ որևէ կապ չունեն:

«Ես եղել եմ նախարար, կատարել եմ իմ պարտականությունները, արտահայտել եմ իմ դիրքրոշումը… 2018թ. այսօրվա ընդդիմադիր գործիչներից շատերը եղել են Փաշինյանի կառավարությունում, բայց այսօր ԱԺ-ում շարունակում են վիրավորել նրան:

Մենք եղել ենք նախարար, այդ առաքելությունը համարում ենք ավարտված, հիմա  շարունակում ենք մեր քաղաքական գործունեությունը»,- նշեց Առաքելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: