Լավրովը՝ ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ու 3+3 հարթակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Մոսկվան օգնում է Անկարային և Երևանին ուղիղ երկխոսություն հաստատել և հուսով է, որ դա հաջող կլինի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքների վերաբերյալ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Թուրքիան և Հայաստանը նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին: Ռուսաստանը օգնել է հասնել այդ համաձայնությանը, և մենք շատ ուրախ ենք, որ այսօր առաջին հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայում: Մեր դերն է՝ օգնել ուղիղ երկխոսության հաստատմանը: Հուսով եմ՝ այն հաջող կլինի»,- ասել է նա։

Անդրադառնալով Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակին Վրաստանի՝ մասնակցությունից հրաժարվելուն՝ Լավրովը նշել է, որ նման անդամակցությունը չի պարտադրի Թբիլիսիին՝ փոխել իր քաղաքական դիրքորոշումները։

«Կարող ենք պայմանավորվել, որ այս ձևաչափով քննարկում ենք միայն այն թեմաները, որոնք հետաքրքրում են բոլոր մասնակիցներին»,- ասել է նա՝ նշելով, որ Մոսկվան չունի դիվանագիտական հարաբերություններ Թբիլիսիի հետ, ուստի ավելի քիչ հնարավորություն ունի բացատրելու փոխգործակցության այս ձևի առավելությունները։

«Մենք դիմել ենք մեր թուրք, ադրբեջանցի գործընկերներին, Հայաստանին՝ խնդրանքով, որ նրանք, այնուամենայնիվ, բացատրեն մեր վրացի հարևաններին՝ իրենց և բոլորիս համար այս ձևաչափին միանալու շահեկանությունը։ Անդամակցությունը նրանց քաղաքական դիրքորոշումների վերաբերյալ ոչ մի բանի չի պարտադրի»,- ընդգծել է Լավրովը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթև Ֆռանգյան