ԲԴԽ-ն խոստովանում է՝ չի ցանկանում ավտոմատ մակագրման համակարգը հետ բերել. դատավոր Դավիթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողովը, որից հետո դատավորները կընտրեն Դատավորների միության նախագահ։

Միության նախագահի պաշտոնում առաջադրել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն ու ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։

«Համոզված եմ Դատավորների միության նախագահ կընտրվի Ալեքսանդր Ազարյանը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը:

Հարցին, թե ինչ է տալու Ազարյանի ընտրվելը որպես Միության նախագահ, դատավորը պատասխանեց. «Վերջապես, Միությունը կսկսի գործել ու, առաջին հերթին, կզբաղվի դատավորների շահերի պաշտպանությամբ»։

Հարությունյանը հավելեց, որ տհաճ է, որ փորձ է արվելու տապալել Ազարյանի ընտրությունը, և հույս հայտնեց՝ չի ստացվի:

Անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից Վերաքննիչ քրեական դատարանի ավտոմատ մակագրումների համակարգիչները տանելու փաստին՝ դատավոր Հարությունյանը նշեց, որ դրանով խոչընդոտվում է դատական իշխանության աշխատանքը։

«Մեղմ ասած, իրավաչափ չէ այդ համակարգիչներից ձերբազատումը: Ոնց հասկանում եմ ԲԴԽ հայտարարությունից, Բարձրագույն դատական խորհուրդը չի թաքցնում՝ ցանկություն չունեն դա հետ բերելու։ Ասում են, թե իբր բանակցում են նոր ընկերությունների հետ, ինչ-որ միջոցներ են ձեռնարկում, բայց երբևէ լսե՞լ եք, որ որևէ միջոց ձեռնարկեն այդ համակարգիչները հետ բերելու ուղղությամբ, հրապարակային այդ մասին չեն ասում»,- նշեց դատավորը։

Մանրամասները՝ տեսանյութում: