Հայտնի են Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում վերելակի վերանորոգման աշխատանքներ կատարելու ընթացքում վերելակի պոկվելու հետևանքով մահացած ՀՀ երկու քաղաքացիների անունները։ Ռուսական «Իզվեստիա»-ի հաղորդմամբ՝ վերելակը վերանորոգել են 32-ամյա Հայկ Ղազարյանը և 31-ամյա Արտակ Բեզոյանը։ Երկուսն էլ Հայաստանի քաղաքացիներ են։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության ծառայությունները բացել են վերելակի խցիկը և ներսում հայտնաբերել մահացածներից մեկին։ ՀՀ երկրորդ քաղաքացու մարմինը պատի …

