Հայտնի են Մոսկվայի հյուրանոցներից մեկում մահացած ՀՀ քաղաքացիների անունները

Լուրեր

08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Հայտնի են Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում վերելակի վերանորոգման աշխատանքներ կատարելու ընթացքում վերելակի պոկվելու հետևանքով մահացած ՀՀ երկու քաղաքացիների անունները։

Ռուսական «Իզվեստիա»-ի հաղորդմամբ՝ վերելակը վերանորոգել են 32-ամյա Հայկ Ղազարյանը և 31-ամյա Արտակ Բեզոյանը։ Երկուսն էլ Հայաստանի քաղաքացիներ են։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության ծառայությունները բացել են վերելակի խցիկը և ներսում հայտնաբերել մահացածներից մեկին։ ՀՀ երկրորդ քաղաքացու մարմինը պատի ու վերելակի արանքում է եղել։

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել վերանորոգման ընթացքում անվտանգության կանոնների խախտման պատճառով։

Հայաստանի 30 և 32-ամյա քաղաքացիներն աշխատելիս են եղել վերելակային սարքավորումների վերանորոգման ոլորտում մասնագիտացած ընկերությունում։ Պատահարի պահին անձնակազմի համար նախատեսված վերելակը եղել է յոթերորդ հարկում։

Տաթև Ֆռանգյան