Նոյեմբերի 23-ին ՀՀ-ում Կամբոջայի Թագավորության նորանշանակ դեսպան Սեյլա Էատը (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանին: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Շնորհավորելով նշանակման կապակցությամբ` ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպանը նշեց, որ կփորձի առավելագույնս նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների …

