Մերձբալթյան երկրները խնդրում են ՆԱՏՕ-ին ավելացնել զորքերի թիվն իրենց տարածքներում

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Լատվիան, Լիտվան և Էստոնիան խնդրում են ՆԱՏՕ-ին՝ ավելացնել իրենց տարածաշրջանում տեղակայված ՆԱՏՕ-ի զորքերի թիվը և համապատասխան բանակցություններ են վարում։ Այս մասին Reuters-ին ասել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը։

Նա չի նշել երկխոսության մանրամասները, բայց որպես Ռուսաստանին զսպող միջոց՝ անվանել է ՆԱՏՕ-ի լրացուցիչ ուժերի հնարավոր տեղափոխումը Բալթյան երկրներ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Իր հերթին, դաշինքի դիվանագետներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, ասել է, որ մերձբալթյան երկրների խնդրանքը կարող է քննարկվել փետրվարի կեսերին կայանալիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։

Վերջին ամիսներին արևմտյան և Բալթյան երկրներին սահմանակից Ռուսաստանի միջև լարվածությունը զգալիորեն աճել է։ 2021 թվականի ամռան սկզբից Ռուսաստանի Դաշնությունը մոտ 100 հազար զինծառայող է տեղափոխել բռնակցված Ղրիմ և Ուկրաինայի հետ սահման՝ բացատրելով, որ զորավարժություններ է անցկացնում։ Արևմտյան առաջնորդները մտավախություն ունեն, որ Մոսկվան պատրաստվում է պատերազմի։

Կրեմլը հերքում է ռազմական գործողության ծրագրերը և մեղադրում է արևմտյան երկրներին Ուկրաինային զինելու և Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ զորավարժություններ անցկացնելու համար։ Բացի այդ, Ռուսաստանի իշխանությունները պահանջում են «անվտանգության երաշխիքներ», ներառյալ՝ ՆԱՏՕ-ի հրաժարումը դեպի արևելք ընդլայնվելուց և Ուկրաինային իր անդամակցություն ընդունելուց:

Տաթև Ֆռանգյան