Թուրքական բանակը երկու գործողություն է ծրագրում Սիրիայում՝ Իդլիբ նահանգում և երկրի հյուսիս-արևելքում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է սիրիական աղբյուրը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկա ռազմական գործողության հետ կապված բանակը գտնվում է լիարժեք մարտական պատրաստության վիճակում։ Այդ կապակցությամբ զինված կազմավորումները մի քանի ուղղությունների են բաժանվել Իդլիբ նահանգում, ինչպես նաև Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող բնակավայրերում։ Սիրիայի հյուսիս-արևելքում դիմադրություն …

