Մարդկային կորուստներ ունեցանք՝ Կրեմլը մատը չշարժեց․ թշնամին չի օգնելու, դա ինքնախաբեություն է․ Տիգրան Խզմալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի հետ

-«Դուրս Ղազախստանից, ՀԱՊԿ-ից, Կրեմլի լծից». այսպիսի գրառումներ կային Կառավարության շենքի առջև Ձեր ղեկավարած քաղաքական ուժի բողոքի ակցիայի մասնակիցների պաստառների վրա: Ինչի՞ դեմ էիք բողոքում, ի՞նչ ռիսկեր եք տեսնում:

-Համարյա 4 տարի առաջ Հայաստանի Եվրոպական կուսակցությունն  առաջին քաղաքական ուժն էր, որ դուրս եկավ բողոքի այս իշխանության դեմ, 2 ամիս շարունակ պահանջում էինք դուրս բերել հայկական զորքը Սիրիայից. դա 2018 թվականի ամռան ամիսներին էր: Հիմա կրկին բողոքի ցույց ենք անում. մենք համարում ենք, որ և՛ չորս տարի առաջ, և՛ հիմա Հայաստանը կատարում է քաղաքական սխալ՝ տեղավորվելով, դիրքավորվելով և խորանալով բռնապետական դաշտում… Մենք նորից կատարում ենք քաղաքական սխալ։ Ինչպիսի արդարացումներ էլ բերվեն, դա չի փոխում ամենակարևորը՝ Հայաստանը 2022-ին հայտնվեց ոչ այնտեղ, որտեղ պետք է: Ես պնդում եմ, որ եթե չլինեին 2018 թվականի գարնան և աշնան սխալները՝ Սիրիայի հետ կապված և դրանից անմիջապես հետո ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի առաջարկների մերժումը, մենք չէինք ստանա 2020 թվականի պատերազմը, չէինք ունենա կորուստները:

-Պարո՛ն Խզմալյան, Դուք, իհարկե, ճշմարտացիորեն պնդում եք, որ Հայաստանը հայտնվել է բռնապետական ակումբում, բայց  չպետք է նաև անտեսել այն փաստը, որ հատկապես պատերազմից հետո անվտանգային լուրջ խնդիրներ կան, և ինչ-որ մի միջադեպի ժամանակ ՌԴ-ն է խառնվում, ՀՀ ղեկավարությունը նրանց է զանգահարում՝ խնդրելով հանդարտեցնել, կամ բանակցություններ են տարվում Պուտինի ղեկավարությամբ: Ինչպե՞ս կարող է Փաշինյանը խափանել, օրինակ, Ղազախստան զորախումբ ուղարկելը և դրանից հետո զանգել Պուտինին և, ասենք, դժգոհել Ալիևի վարքագծից կամ օգնություն խնդրել:

-Ես կարող էի տեսականորեն փաստարկ բերել, որ քաղաքականությունը նաև «ոչ» ասելու արվեստ է, բայց կբերեմ շատ ավելի շոշափելի և ցավալի մի պատճառ. իսկ ի՞նչ ստացանք մենք դրանից ժամեր, օրեր անց․ մենք սահմանին ունեցանք ևս 3 զոհ, և ոչ մի ՀԱՊԿ, ոչ մի ԵՏՄ, ոչ մի Կրեմլ մատը մատին չտվեց, մենք կրկին այս գինը վճարեցինք, դա ապացուցեց, որ ուղարկվեր զորք, թե չուղարկվեր, այդ առումով մենք ստանալու բան չունենք, սպասելիքներ չպետք է ունենանք։ Ինչպես 3-4 տարի առաջ և մեկ տարի առաջ էի ես պնդում՝ սա խաբկանք է, ինքնախաբեություն չէ:

-Ալիևի անձնական սադրանքի հետևանքը չէի՞ն այդ կրակցները, զոհերը:

-Ի՞նչ տարբերություն, մենք 2020 թվականին տեսանք Ալիև-Էրդողան-Պուտին դաշինքի համատեղ հարձակում, եթե նրանցից որևէ մեկն այս անգամ առաջինն է քայլ անում, մյուսը լռում է, դա որևէ բան փոխո՞ւմ է:

-Հակափաստարկներից մեկն էլ այն է, որ եթե Հայաստանը ՀԱՊԿ-ում իր պարտականությունները չկատարեր, հաջորդ անգամ չէր ստանա աջակցություն ՌԴ-ից կամ ՀԱՊԿ-ից:

-Կարելի է չանհանգստանալ, մենք ո՛չ հաջորդ անգամ, ո՛չ դրանից հետո չենք ստանալու օգնություն մեր թշնամիներից: Ես կբերեմ այլ հակափաստարկ՝ նույն օրերին, երբ ամբողջ աշխարհը սրտատրոփ սպասում էր Ուկրաինայի զարգացումներին, որն ավելի սուր առճակատման մեջ էր ՌԴ-ի հետ, տեսանք, որ ողջ Արևմուտքը, նախևառաջ՝ ԱՄՆ-ը, զենք-զինամթերքով, հետախուզական, դիվանագիտական, տնտեսական աջակցությամբ կանգնում է Ուկրաինայի կողքին, և Ուկրաինան, ինչպես և Հայաստանը, ո՛չ ՆԱՏՕ-ի անդամ է դեռևս, ո՛չ ԵՄ-ի, բայց հայտարարել է այդ ցանկության մասին՝ տարածքներ կորցնելուց հետո: Որևէ տարբերություն տեսնո՞ւմ եք… Մենք կորուստներից հետո մնացինք մեր թշնամիներին պատանդ, ես այստեղ քաղաքական տրամաբանություն չեմ տեսնում: Բացի այդ, նաև Հայաստանը կորցրեց ժողովրդավարության համբավը, որ պահպանվել էր նաև պատերազմից հետո, սա շատ ծանր կորուստ է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան