Ստամբուլի բնակչությունը հուսալքված է տնտեսական ճգնաժամի պատճառով․ նրանք չեն հավատում Էրդողանի «փրկության ծրագրին»

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ստամբուլի քաղաքապետարանի Պլանավորման գործակալության կողմից հրապարակված նոր զեկույցի համաձայն՝ քաղաքի բնակիչների մեծամասնությունը հուսալքված է տնտեսության վիճակի պատճառով։ Չնայած արտարժույթի փոխարժեքների բարելավմանը՝ մարդկանց մեծամասնությունն իրենց տնտեսական հեռանկարները մռայլ է համարում, գրում է Duvar-ը։

Թուրքիայի տնտեսության վերաբերյալ այս մռայլ հեռանկարը գալիս է նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ դեկտեմբերին լիրայի կայունացման միջոցառումների հայտարարությունից հետո։ Թուրքական լիրան կարողացավ փոքր-ինչ կայունանալ, սակայն հարցման մասնակիցների 57 տոկոսը չի հավատում, որ իշխանությունների ծրագիրն աշխատելու է։ Ավելի քան 81 տոկոսն էլ չի հավատում, որ գները կնվազեն՝ հասնելով նախքան լիրայի պատմական արժեզրկման մակարդակին։ 

Ըստ զեկույցի՝ Ստամբուլի բնակիչներին դեկտեմբերին այլ տնտեսական հարցեր ևս մտահոգել են։ Հարցվածների 35․4 տոկոսն ասել է, որ ամենակարևոր խնդիրը բարձր գնաճն է։ 

Զեկույցում մեծապես ուշադրություն է դարձվել նաև նախագահ Էրդողանի «նոր տնտեսական ծրագրին»։ Հարցվածների մեծամասնությունը չի հավատում, որ այն կաշխատի, մինչդեռ հարցվածների միայն 17․8 տոկոսն է վստահ ասել, որ կարծում է, թե այն հաջող կլինի:

Հարցումը նաև ցույց է տվել Ստամբուլի բնակչության շրջանում հույսի բացակայությունը տնտեսության նկատմամբ։ Հարցվածների միայն 25,5 տոկոսն է կարծում, որ տնտեսությունը, ընդհանուր առմամբ, կբարելավվի, մինչդեռ 43․8%-ը կարծում է, որ այն ավելի կվատթարանա:

Դեկտեմբերին մարդկանց 3,2 տոկոսն ասել է, որ կարողացել է գումար խնայել։ 53․7 տոկոսը նշել է, որ չի կարողանում բավարար գումար վաստակել ապրելու համար, 43․1 տոկոսն էլ ասել է, որ հազիվ ծայրը ծայրին է հասցնում։ 

Այս ամենը Ստամբուլում հանգեցրել է անհանգստության և սթրեսի ռեկորդային մակարդակի: Ըստ հարցման՝ 1-ից 10 բալանոց սանդղակով քաղաքում սթրեսի միջին մակարդակը կազմել է 7․8, անհանգստության միջին մակարդակը՝ 7․5 բալ։ Երջանկության և կյանքից բավարարվածության մակարդակները չափազանց ցածր են՝ համապատասխանաբար 4․8 և 4․3 բալ։ 

Էմմա Չոբանյան