Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն այսօր Մոսկվայում կանցկացնեն իրենց առաջին հանդիպումը

Լուրեր

31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն այսօր Մոսկվայում կանցկացնեն իրենց առաջին հանդիպումը՝ քննարկելու երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։

«Հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա հունվարի 14-ին Մոսկվայում»,- հայտնել էր Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Ավելի վաղ Հայաստանն ու Թուրքիան հատուկ ներկայացուցիչներ էին նշանակել երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Հայաստանից հատուկ ներկայացուցիչ է դարձել Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Թուրքիայի հատուկ բանագնացը Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է։

Երեկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ բանակցություններին Ռուսաստանը չի մասնակցի, սակայն Մոսկվան, ընդհանուր առմամբ, աջակցում է Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Հիշեցնենք, նաև, որ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին Հայաստանի իշխանությունները որոշեցին չերկարաձգել Թուրքիայից ապրանքների ներմուծման արգելքը, որը սահմանվել էր 2021 թվականի հունվարի 1-ից։

Տաթև Ֆռանգյան