Մահացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը: Այս մասին տեղեկացնում են Կոմպոզիտորների միությունից։ Վլադիլեն Բալյանը ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Թաթուլ Ալթունյանի խմբավարության և Գրիգոր Եղիազարյանի կոմպոզիցիայի դասարաններում: 1952-54թթ․ եղել է Լենինականի Ք.Կարա-Մուրզայի անվան երաժշտական …