Բաքուն որոշել է ցուցումներ տալ Փարիզին․ Ադրբեջանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին մեղադրել է «դիվանագետին ոչ վայել» հայտարարություն անելու մեջ

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հայտարարությունը, որով ֆրանսիացի դիվանագետն անընդունելի է համարել Իլհամ Ալիևի հայտարարությունները Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին։

Նշենք, որ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Ժան Իվ Լը-Դրիանը ասել էր, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ձևով և բովանդակությամբ անընդունելի են՝ նշելով, որ այդ մասին հայտնել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին։

Լը-Դրիանին պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Ադբուլլաևան՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունը համարելով դիվանագիտական վարքագծին անհամապատասխան, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Ցավոք, հունվարի 18-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Ֆրանսիայի Ազգային ժողովում դիվանագետին ոչ վայել հայտարարություն է արել։ ԱԺ անդամ Էրիկ Սիոտտին, որը փորձում էր վիրավորել Ադրբեջանի նախագահին սադրանքի նպատակով և նրան պետք է տրվել կոշտ պատասխան Ֆրանսիայի ԱԳ նախարարի կողմից, սակայն Լը-Դրիանը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահի խոսքերը Պեկրեսի՝ Ղարաբաղ «ապօրինի» այցի մասին անընդունելի են ձևով ու բովանդակությամբ»,- ասել է Աբդուլլաևան։

Նա հավելել է, որ Ալիևի հայտարարությունները «տրամաբանական ու ճիշտ են»։

«Նախարար Լը Դրիանի կողմից մեկ այլ երկրի ղեկավարի հայտարարության անպատասխանատու և անընդունելի մեկնաբանությունը հակասում է դիվանագիտական ավանդույթներին։ Ցավով ենք նշում, որ պետականության մեծ ավանդույթներ ունեցող երկրի նախարարը, ինչպիսին Ֆրանսիան է, դա չի հասկանում»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունը հակասում է 2021թ․ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի արտահայտած մեսիջներին, ինչպես նաև չի ծառայում ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունների կարգավորմանը։

«Ցանկանում եմ հիշեցնել, որ եթե Ֆրանսիայի կամ այլ երկրի քաղաքացիներն անօրինական այց կատարեն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք, ապա պաշտոնական Բաքուն կձեռնարկի անհրաժեշտ պատասխան քայլեր՝ երկրի սահմանադրության ու համապատասխան օրենքների շրջանակում»,- ասել է Աբդուլլաևան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Արցախի Հանրապետություն։ Այս առնչությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ եթե Բաքուն տեղյակ լիներ Պեկրեսի ու նրա պատվիրակության այցից, ապա «նրանց չէին թողնի վերադառնալ»։
Պատասխանելով Ալիևին՝ Պեկրեսը նշել է, որ նման սպառնալիքներն իրեն չեն վախեցնում։ Միաժամանակ, ֆրանսիացի պատգամավորները դիմել են նախագահ Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել՝ Պեկրեսի հասցեին Ալիևի հնչեցրած սպառնալիքներին ի պատասխան։

Էմմա Չոբանյան