Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն Արցախ չեն այցելում. հիմնական խոչընդոտն Ադրբեջանն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Բավականին երկար ժամանակ է, որ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները չեն այցելում Արցախ։ Վերջին անգամ այցելություն է տեղի ունեցել 2019թ վերջին, ինչից հետո եղավ կորոնավիրուսի համավարակը, դրանով պայմանավորված՝ հետաձգվեց, հետո պատերազմ տեղի ունեցավ, բայց սա զուտ տեխնիկական խոչընդոտներ են։ Քաղաքական առումով ավելի կարևոր խոչընդոտը Ադրբեջանն է, որը, ըստ ամենայնի, փորձում է թույլ չտալ կամ բարդեցնել նրանց այցելությունը տարածաշրջան»,- տարեկան ամփոփիչ ասուլիսում այս մասին նշեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Բաբայանը նշեց, որ կապի մեջ են նրանց հետ, հանդիպում է տեղի ունեցել ԱՀ նախագահի և ՌԴ նորանշանակ ԵԱՀԿ Մինսկի համանախագահի հետ, ինչը բարձր է գնահատվում, քանի որ դա կարելի է համարել որպես համանախագահների հետ հանդիպումներից մեկը։

«Հուսով ենք, որ պետք է այցելեն տարածաշրջան, մի օր այդ այցելությունը պետք է տեղի ունենա, հատկապես, որ իրենք ուզում են և հայտարարում են դրա մասին։ Բնական է, որ Ադրբեջանը խոչընդոտում է և խոչընդոտելու է»,- նշեց Բաբայանը՝ հավելելով, որ չի կարծում, որ Մինսկի խմբի եռանախագահող երկրները շանտաժին տեղի կտան և Ադրբեջանը կհասնի նպատակներին։

Մանրամասները՝ տեսանյութում: