Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանում գործող «Սավվա» փակ բաժնետիրական ընկերության ցեմենտի արտադրության նորաբաց գործարան և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը: Հետպատերազմյան ժամանակաշրջանում իրականացված շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի արդյունքում, ընկերության պատասխանատուների համավստմամբ, տարեկան կարտադրվի 60-65 հազար տոննա բարձրորակ ցեմենտ, ինչպես նաև …

