ՌԴ-ի և Իրանի համագործակցությունը կնպաստի տարածաշրջանային անվտանգությանը․ Ռաիսի

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, Ռուսաստան իր այցը բնութագրելով որպես Թեհրանի և Մոսկվայի միջև կապերի խթանման կարևորագույն փուլ, հայտարարել է, որ երկու երկրների միջև համագործակցությունն ու երկխոսությունը կնպաստեն տարածաշրջանային անվտանգությանը, գրում է Tasnim news agency-ն:

Այսօր առավոտյան Թեհրանից Մոսկվա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում Ռաիսին ասել է, որ այց կատարում է իր ռուս գործընկերոջ հրավերով՝ բարիդրացիության և տարածաշրջանային դիվանագիտության ամրապնդման նպատակով։

«Այս ուղևորությունը կարող է շրջադարձային լինել Ռուսաստանի հետ հարաբերությունների խթանման և ամրապնդման գործում»,- նշել է Իրանի ղեկավարը՝ ընդգծելով Թեհրանի ջանքերը բոլոր հարևանների, հատկապես՝ Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և առևտրային ոլորտներում կապերի զարգացման համար:

Իրանը անկախ, հզոր և ազդեցիկ երկիր է տարածաշրջանում, մինչդեռ Ռուսաստանը նույնպես խոշոր և հզոր պետություն է տարածաշրջանում, նշել է Ռաիսին՝ հավելելով. «Հզոր և ազդեցություն ունեցող երկու կարևոր երկրների միջև համագործակցությունն ու երկխոսությունը կարող է նպաստել տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև տնտեսական և առևտրային կապերի խթանմանը»:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղում Եվրասիական տնտեսական միությունում, իսկ այդ միության շրջանակում Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը կընդլայնի տնտեսական և առևտրային գործունեությունը։

Ռաիսին ասել է, որ Իրանի և Ռուսաստանի ընդհանուր շահերը և նրանց փոխգործակցությունը կապահովեն անվտանգությունը տարածաշրջանում և կհակազդեն միակողմանիությանը աշխարհում։

«Ավելին, երկու երկրների փոխգործակցությունն ու համագործակցությունը կարող են ազդել տարածաշրջանային և միջազգային իրավիճակի վրա»,- նշել է նա։

Տաթև Ֆռանգյան