03 Նոյեմբեր 2021 | 13:02
Արցախում կասեցվել է ուսումնական գործընթացը․ ԱՀ ԿԳՄՍՆ
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային համավարակի նոր բռնկումներից խուսափելու համար Արցախում կասեցվել է ուսումնական գործընթացը։ «Սիրելի՛ հայրենակիցներ Կորոնավիրուսային համավարակի նոր բռնկումներից խուսափելու համար ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը ստորագրել է հրամանագիր՝ ըստ որի ս.թ. նոյեմբերի 2-14-ը ներառյալ կասեցվել է Արցախում գործող նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, …