ՌԴ-ին չի կարելի անպատիժ թողնել Ուկրաինայի դեմ իր գործողությունների համար․ Բլինքեն

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանին չի կարելի անպատիժ թողնել Ուկրաինայի դեմ  գործողությունների համար, որպեսզի «Պանդորայի արկղը» չբացվի մյուս ավտոկրատ երկրների առջև՝ նմանատիպ ագրեսիվ գործողությունների դիմելու համար։ Բլինքենն այս մասին ասել է Pod Save America քաղաքական փոդքաստին տված մեկնաբանությունում, գրում է unian.net-ը:

Բլինքենը նշել է, որ շատ ամերիկացիներ հարցնում են՝ ինչո՞ւ է ԱՄՆ-ն այդքան կենտրոնացած Ուկրաինայի վրա և ինչո՞ւ է այն այդքան կարևոր։

«Պատասխանը հետևյալն է. իհարկե՝ Ուկրաինան ինքնին նշանակություն ունի: Երկար տարիներ մենք վճռականորեն հանդես ենք եկել նրա ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության օգտին։ Սա այն բանաձևն է, որի մասին անվերջ լսել եք: Բայց մենք խոսում ենք նաև ավելիի մասին՝ ոչ միայն Ուկրաինայի, որովհետև տեղի է ունենում այն, որ կա մեկ երկիր՝ Ռուսաստանը, որն իր գործողություններով ասում է, որ ուղղակի կարող է բռնի ուժով փոխել հարևան երկրի սահմանները, ասում է՝ կարող է որոշումներ կայացնել հարևան երկրի փոխարեն, թե ում հետ կարող է այդ երկիրը դաշինք կազմել, այլ ոչ թե այդ երկրի ժողովրդը՝ իր ընտրած կառավարության օգնությամբ»,- ասել է Բլինքենը։

Տաթև Ֆռանգյան