Եթե զոհված զինծառայողը չունի կին, երեխա, առաջարկում եմ փոխհատուցում տալ մոտ ազգականներին. Հայկ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է զինծառայողի զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում հատուցում ստացող շահառուների կազմում ներառել նաև զինծառայողի քրոջը, եղբորը, տատին, պապին, ինչպես նաև զինծառայողի հետ չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձին, եթե զինծառայողը չունի ամուսին, զավակ կամ ծնող:

«Առաջարկում եմ օրենքում կատարել փոփոխություն և այն զոհված զինծառայղների մասով, ովքեր չունեն կին, զավակներ, միաժամանակ չունեն ծնողներ, շահառու ճանաչել նրանց հարազատ եղբայրներին, քույրերին, տատերին ու պապերին: Հատուցման գումարը բաշխվելու է հավասարաչափ: Այսինքն՝ եթե զոհված զինծառայողն ունի 2 հարազատ եղբայր, նրանցից ամեն մեկը կստանա միանվագ 5 միլիոն դրամ և 100 հազար դրամ առաջիկա 20 տարվա ընթացքում ամենամսյա կտրվածքով: Առաջարկել եմ նաև շահառու ճանաչել զոհված զինծառայողի հետ փաստական ամուսնության մեջ  գտնվող, բայց ամուսնության պետական գրանցում չունեցող կանանց»,- նշեց Հայկ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով՝ այս պահին առկա է 16 դեպք, որտեղ բացակայում են զինծառայողի ամուսին, զավակ կամ ծնող հանդիսացող շահառուները, և այդ պատճառով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխհատուցումն այդ զինծառայողների մասով չի կատարվում: Նրանք բոլորն ունեն քույրեր և եղբայրներ:

Մանրամասները՝ տեսանյութում: