ՀՕՊ զորամասերից մեկում անցկացվել են մարտավարամասնագիտական զորավարժություններ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Անձնակազմը մարտական վիճակի է բերել սպառազինությունն ու ռազմական տեխնիկան և զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ըստ առաջադրված խնդիրների` զինծառայողները կատարել են իրենց գործառութային պարտականությունները՝ ցուցաբերելով մասնագիտական բարձր գիտելիքներ ու պատրաստվածություն։

