«Ռոսատոմ»-ն ու հայկական ԱԷԿ-ը համաձայնագիր են ստորագրել նոր ատոմային էներգաբլոկների կառուցման ոլորտում համագործակցության վերաբերյալ

Լուրեր

16.11.2026 | 11:51
Չեխիայում հարյուր հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման բարեփոխումների
16.11.2026 | 11:41
Ադրբեջանի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․սպասվում է քաղհասարակության նոր հանդիպումը
16.11.2026 | 11:36
Ազովում ուկրաինական հարձակումից հետո նավթաբազա է հրդեհվել․ հարված է հասցվել Ղրիմի կամրջին, երթևեկությունը փակվել է
16.11.2026 | 11:27
Եղվարդում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ 10 մլն դրամի վնասը վերականգնվել է
16.11.2026 | 11:16
19-ամյա Միրա Անդրեևան Ամփոփիչ մրցաշարի 2-րդ ամենաերիտասարդ հաղթողն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 11:04
Պեկինը հաստատել է՝ Չինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի ղեկավարները նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Շենժենում
16.11.2026 | 11:02
Ժողովրդավարության հետընթացը, հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 11:02
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 10:55
Հակակոռուպցիոն կոմիտեն Չինաստանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցությունն ու տեխնիկական աջակցության հնարավորությունը
16.11.2026 | 10:42
Ամուսինը դանակով հարվածներ է հասցրել կնոջը և արգելել նրա շփումը երեք մանկահասակ երեխաների հետ․ ՔԿ
16.11.2026 | 10:30
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2026 | 10:23
Իսպանիայի հավաքականի ռեկորդային անպարտելի շարքն ավարտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 10:15
Աննա Վարդապետյանն ու Դուբայի գլխավոր դատախազը քննարկել են ապօրինի գույքի բռնագանձման և փողերի լվացման դեմ պայքարի հարցեր
16.11.2026 | 10:01
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.11.2026 | 09:58
46-ամյա Ռոնալդինյոն առաջին հանդիպումն է անցկացրել կարիերայի վերսկսումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դուբայում՝ Համաշխարհային Էքսպո 2020 ցուցահանդեսի շրջանակում, որտեղ 2022 թվականի հունվարի 20-ին անցկացվում էր ՓՀԱԿ-ի (փոքր հզորության ատոմային կայանների) ռուսական օրը, «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիան և Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական դիզայնով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավոր համագործակցության ուսումնասիրման համար փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հայտնում են «Ռոսատոմ»-ից։

Պայմանագիրը ստորագրել են «Ռուսատոմ օվերսիզ» ԲԸ-ի  («Ռոսատոմ» պետկորպորացիայի մաս է կազմում) նախագահ Եվգենի Պաքերմանովը և «Հայկական Ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ (Հայկական ԱԷԿ) գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։ Կողմերը Հայկական ԱԷԿ-ի հարթակում ռուսական նախագծով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավորությունը ուսումնասիրելու ուղղությամբ համագործակցության պատրաստակամություն են հայտնել։

«Ռուսական ժամանակակից միջուկային տեխնոլոգիաների օգտագործումը աշխարհի շատ երկրներում կայուն էներգիայի մատակարարման անբաժանելի մասն է։ Համոզված եմ, որ նոր ատոմային էներգաբլոկների կառուցման ուղղությամբ հետագա համագործակցությունը կարևոր գործոն կլինի ոչ միայն տնտեսության զարգացման և Հայաստանի Հանրապետության բարօրության աճի, այլև մեր երկու երկրների միջեւ ամուր բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացման համար», – ասել է «Ռուսատոմ օվերսիզ» ԲԸ նախագահ Եվգենի Պաքերմանովը։

«Հայաստանն ուշադիր հետևում է ապակարբոնացման և ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ոլորտում համաշխարհային միտումներին։ Հայաստանում միակը՝ Հայկական ԱԷԿ-ը արտադրում է երկրի ողջ էլեկտրաէներգիայի շուրջ 40%-ը և 1977 թվականից հանդիսանում է էներգիայի մաքուր և հուսալի աղբյուր։ Կայանի շահագործման ժամկետը լրանալուց հետո մենք ցանկանում ենք շարունակել երկրի էներգետիկ հաշվեկշռում ունենալ ատոմային էներգիա, ուստի առաջին հերթին դիտարկում ենք ռուսական ժամանակակից միջուկային տեխնոլոգիաները, որոնք առաջադեմ են աշխարհում», – ասաց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։