Պուտինը հանցանք կգործի՝ պատերազմ սկսելով․ ՀՀ-ն չպիտի՛ կեղտոտվի՝ Փաշինյանը թող ո՛չ ասի․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ

-Պարո՛ն Մեհրաբյան, Դուք խայտառակություն եք որակում Հայաստանի և Ուկրաինայի միջև այսօր եղած հարաբերությունների որակը, այն ցածր եք համարում առկա ներուժի համեմատ։ Մինչդեռ կարող է ավելի վատ սցենար գործարկվել երբ ռազմական սադրանքներ սանձազերծվեն Ուկրաինայի սահմանին, ռուսական ներխուժում տեղի ունենա, այդ պարագայում, քանի որ արդեն ՀԱՊԿ-ի մեխանիզմները սկսել են աշխատել, ՌԴ-ն կարող է ՀՀ-ին ներքաշել Ուկրաինայի դեմ պատերազմում։ Պատկերացնո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին «ո՛չ» ասի։

-Չէ, պետք է պատկերացնել այդ «ո՛չ»-ը, և առաջնորդվել հենց այդ պատկերացումով։ Դա մեր պատերազմը չէ։ Եթե Պուտինը սանձազերծի այդ պատերազմը, դա լինելու է հանցագործություն ընդդեմ մարդկության, որը գալու է գումարվելու այն հանցագործություններին, որ մինչ այդ գործել է Պուտինի ռեժիմը։ Հայաստանը չպետք է իրեն կեղտոտի այդ ավանտյուրային մասնակցությամբ։ Այո՛, շատ հավանական է, որ նման անպարկեշտ առաջարկություն գա Ռուսաստանից, եթե Մոսկվայում որոշեն, որ ներխուժում սանձազերծեն Ուկրաինայի տարածք։ Դա ոչ մի լավ բանով չի վերջանալու ՌԴ-ի համար, ՌԴ-ից քարը քարի վրա չեն թողնելու, ո՛չ միայն պատժամիջոցների ճանապարհով։ Հայաստանն այդտեղ անելիք չունի, ավելին՝ Հայաստանն իր սուվերեն իրավունքը՝ սեփական շահերով առաջնորդվելու, պետք է 100 տոկոսով իրացնի։ Մեր բախտը բերեց, որ այդ ղազախական ավանտյուրան շատ արագ վերջացավ։

-Ուկրաինա ռուսական զորքերի տեղաշարժը կամ ներխուժումը շատ արագ չի ավարտվի․․․

-Եվ, ի դեպ, ես ասեմ, որ Ղազախստանի ավանտյուրան շատ արագ ավարտելն ինձ հույս է տալիս, որ Կրեմլում դեռ չեն կորցրել ռացիոնալ որոշումներ ընդունելու ունակությունը և, այնուամենայնիվ, չեն գնա այդ ինքնասպանության։ Դա կլինի ո՛չ թե Պուտինի ռեժիմի ինքնասպանություն, այլ կլինի Ռուսաստանի պետության ինքնասպանությունը։

-Ողբերգական հետևանքներ կունենա Ռուսաստանի ինքնասպանությունը՝ ի տարբերություն այն սցենարի, երբ Վլադիմիր Պուտինի ռեժիմը ինքնասպան լինի։ Դրանք տարբեր իրավիճակներ են։

-Դա մեզ համար լրացուցիչ մարտահրավեր է լինելու, որի հետ կապված մենք որևէ «պլան Բ» չունենք։ Եվ, ցավոք, չենք էլ ուզում ունենալ այդ «պլան Բ»-ն, այնպես, ինչպես ռուսական շուկային այլընտրանք որոնելն ընդհանրապես խնդիր չենք համարում։ Ես տեղյակ չեմ՝ մեր ռազմավարություններում ունե՞նք պահեստային տարբերակներ, թե՞ ոչ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան