ԱՄՆ-ն 665.000 դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ է նվիրել Կենտրոնական զինվորական հոսպիտալին

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Պլանավորման, քաղաքականության, ռազմավարության ու պատրաստականության հարցերով տնօրենի տեղակալ, ԱՄՆ օդուժի բրիգադային գեներալ Էդվարդ Վոհնը 2022թ․ հունվարի 19-ին մասնակցեցին Կենտրոնական զինվորական հոսպիտալում տեղի ունեցած արարողությանը՝ հանձնելու շարժական հոսպիտալի համար նախատեսված 665.000 դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ ԱՄՆ Գլոբալ խաղաղարար գործողությունների նախաձեռնության շրջանակում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատնից։

Սարքավորումները ներառում են դեֆիբրիլյատորներ, ռենտգեն սարքավորումներ, վրաններ, գեներատորներ, լույսեր և այլ պարագաներ։

Իր խոսքում դեսպան Թրեյսին, ընդգծելով Հայաստանի ռազմաբժշկական անձնակազմի արիությունն ու նվիրվածությունը, նշեց․ «Դուք բուժում ու ամոքում եք ձեր ծառայակից զինվորներին՝ վեր դասելով նրանց ձեզնից։ Հուսով ենք, որ այս սարքավորումները ձեզ կօգնեն մարդկանց կյանքը փրկելու ու նրանց կյանքը բարելավելու հարցում»։

«Այս սարքավորումները Հայաստանի զինված ուժերին կօգնեն կյանքեր փրկել՝ ապահովելով հնարավոր լավագույն բուժօգնությունը զինծառայողներին, իսկ այս միջոցառումը մեկ անգամ ևս ի ցույց է դնում Միացյալ Նահանգների գործակցությունը մեր հայ գործընկերների հետ», – ասաց գեներալ Վոհնը։

Այս միջոցառումը նշանավորում է Հայաստանի հետ մեր երկարամյա գործընկերության և Հայաստանի քաղաքացիաբժշկական, ռազմաբժշկական և աղետների արձագանքման կարողությունների մեծացմանն ուղղված մեր համատեղ ջանքերի նոր գլուխը։ Անցյալ տարվա ընթացքում, ի թիվս անվտանգային համագործակցության այլ նախաձեռնությունների, ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի միջոցով կատարել է նաև կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ պաշտպանական միջոցների և ախտորոշիչ բժշկական սարքավորումների մեծաքանակ նվիրատվություններ հայաստանյան բուժհաստատություններին, կառուցել կամ վերանորոգել է մի շարք հրշեջ-փրկարարական կայաններ։

Սարքավորումների հանձնման միջոցառմանը մասնակցելուց զատ՝ գեներալ Վոհնը նաև հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննության առնելով հայ-ամերիկյան գործընկերությունն անվտանգության հարցերում։