Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Պակիստանի ռազմարդյունաբերության նախարար Զուբեյդա Ջալալին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ալիևը համոզմունք է հայտնել, որ ադրբեջանա-պակիստանյան համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստը կնպաստի տնտեսական համագործակցության ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը։ Նա նաև նշել է, որ Բաքուն ուրախ կլինի տեսնել պակիստանյան ընկերություններին օտարերկրյա ընկերությունների շարքում, որոնք մասնակցում են Արցախի գրավյալ տարածքների վերկանգնմանը։ Ջալալն իր …

