ԼՂ հակամարտության վերսկսման հավանականությունը միջին է, ամերիկյան շահերի վրա ազդեցությունը՝ ցածր. զեկույց. VOA

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Օրերս Արտաքին հարաբերությունների խորհրդի (Council on Foreign Relations) Կանխարգելիչ գործողությունների կենտրոնը (Center for Preventive Action) հրապարակեց «Կանխարգելիչ առաջնահերթություններ 2022» հետազոտությունը (Preventive Priorities Survey 2022), որն անդրադառնում է գլոբալ հակամարտություններին՝ գնահատելով դրանց բռնկման հավանականությունը ընթացիկ տարում և տվյալ հակամարտության կարևորությունն ու ազդեցությունը ԱՄՆ-ի շահերի համատեքստում: Զեկույցի նպատակն է օգնել ամերիկյան վարչակազմին արտաքին քաղաքականության մշակման հարցում. գրում է VOA-ն:

Այն հակամարտությունները բաժանում է երեք խմբերի կամ ազդեցության շերտերի՝ բարձր, միջին և ցածր առաջնահերթությամբ: Հակամարտությունների կամ իրավիճակների կարևորությունը և ամերիկյան շահերի նկատմամբ ազդեցությունը որոշվում է հարցումների և հետազոտությունների միջոցով: Ավելի քան 11 հազար ամերիկացի պաշտոնյաներ, արտաքին հարաբերությունների ոլորտի փորձագետներ, վերլուծաբաններ և մասնագետներ պատասխանում են կենտրոնի տրամադրած հարցմանը, որի արդյունքում այս կամ այն հակամարտությունը զբաղեցնում է իր տեղը եռաստիճան սանդղակում:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը ևս ընդգրկվել է կենտրոնի զեկույցում, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի և դրա շուրջ հակամարտությունը կարող է վերսկսվել՝ ուղեկցվելով Թուրքիայի ու Ռուսաստանի միջև լարվածությամբ: Զեկույցի գնահատմամբ՝ լարվածության սրացման հավանականությունը միջին է, որը, սակայն, ցածր ազդեցություն ունի ամերիկյան շահերի վրա և չունի մեծ ռազմավարական նշանակություն ԱՄՆ-ի համար:

Իսկ բարձր հավանականություն և ԱՄՆ-ի համար կարևորություն ունեցող հակամարտություններից և իրադրություններից են, ըստ հետազոտության արդյունքների, Աֆղանստանում, Հայիթիում, Լիբանանում և Վենեսուելայում ստեղծված կացությունը, Չինաստանի ու Թայվանի միջև հարաբերությունները, հավանական ընդհարումը Իսրայելի ու Իրանի միջև, Հյուսիսային Կորեայի փորձարկումները, ինչպես նաև ռուս-ուկրաինական սահմանին լարվածությունը և իրավիճակի սրացումը Արևելյան Ուկրաինայում: Բացի այդ, այս խմբի կարևոր զարգացումներից են նաև ամերիկյան ենթակառուցածքների դեմ ուղղված կիբեռ հարձակումները:

Միջին ազդեցություն, հավանականություն ու կարևորություն ունեցող խմբում ներառված են լարվածության աճը Եթովպիայում և Եմենում, Չինաստանի ու Հնդկաստանի սահմանային տարաձայնությունները, իրավիճակը Քաշմիրում, իսրայել-պաղեստինյան հակամարտությունն ու Թուրքիայի բանակի ու քրդական զորամիավորումերի միջև հնարավոր ընդհարումները Թուրքիայում, Իրաքում և Սիրիայում: Այս նույն խմբում, քիչ հավանականությամբ, ընդգրկված են նաև ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև Հարավային Չինական ծովում տարաձայնություններն ու ԱՄՆ-ի դեմ ահաբեկչական հարձակումները:

Երրորդ խմբում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից բացի, ընդգրկվել են անջատողականության աճը Բոսնիա-Հերցեգովինայում, Կամերունում առկա քաղաքական անկայունությունը, Եթովպիայի ու Սուդանի միջև հնարավոր տարածքային վեճը, իրավիճակը Լիբիայում, Մոզամբիկում, Մյանմարում, Նիգերիայում, Սոմալիում, ինչպես նաև Ալժիրի ու Մարոկկոյի միջև անհամաձայնությունը Արևմտյան Սահարայի շուրջ: Այս խմբում է ընդգրկված նաև աֆրիկյան մայրցամաքի Սահելյան շրջանում ստեղծված կացությունը:

Զեկույցի հրապարակման տասնչորս տարիների ընթացքում առաջին անգամ բազմաթիվ զոհերով ուղեկցվող օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության կողմից ուղիղ հարձակումը Միացյալ Նահանգների դեմ չի ընդգրկվել առաջին խմբում: Հարցմանը մասնակցած մասնագետների մեծ մասի կարծիքով նման հարձակումն ունի միջին հավանականություն 2022 թվականի ընթացքում: