Եթե հացթուխն այնպես հաց թխի, ինչպես սերիալներում խաղում են դերասանները՝ հացը կտան գլխին. Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ է առաջադրել Արթուր Մանուկյանին:

Նա  մասնագիտությամբ ռեժիսոր է, երաժիշտ, թատրոնի և կինոյի արտիստ, եղել է ԱԺ պատգամավոր:

Մանուկյանն իր ելույթում անդրադարձավ մեդիադաշտի խնդիրներին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրայնը մտահոգություն արահայտեց՝ հեռուստահաղորդումներում գիտահանրամատչելի հաղորդումների բացակայության և հեռուստասերիալների տարածվածության ու նրանց բովանդակության առնչությամբ: Պատգամավորը հետաքրքրվեց, թե թեկնածուն ինչպես է պատկերացնում այդ երևույթների և էստրադայում արաբական կլկլոցների դեմ պայքարը. «Դրանց դեմ գործուն ի՞նչ միջոցներ պետք է կիրառել»:

Ի պատասխան՝ Արթուր Մանուկյանը նշեց, որ դեմ է ինչ-որ բան արգելելուն. «Դա վերջին գործողություն է, որ կարելի է կիրառել: Կարծում եմ պետք է ստեղծել հնարավորություններ այն մարդկանց համար, ովքեր կարող են բովանդակություն առաջարկել մեր ժողովրդին»:

«Մեր սերիալները նայելով՝ կարելի է մտածել, որ հայ ժողովուրդն ունի երեք հույզ՝ մուննաթ, ագրեսիա ու վախ… Եթե հացթուխն այնպես հաց թխի, ինչպես սերիալներում խաղում են դերասանները, հացը կտան գլխին»,- նշեց ՀՌՀ թեկնածուն:

Մանուկյանը նշեց, որ պետք է սերտացնել ՀՌՀ-ի համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտի հետ և տաղանդավոր մարդկանց ինքնադրսևորվելու հնարավորություն տալ:

Մանրամասները՝ տեսանյութում: