Օրեր առաջ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել էր «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը` 2008թ –ի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների վերաբերյալ։ Դատարանն արձանագրել էր, որ խախտվել են Փաշինյանի` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված խաղաղ հավաքների ազատության, խոսքի ազատության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքները։ Փաշինյանն իր հայցադիմումում դրամական փոխհատուցման պահանջ չէր ներկայացրել ՀՀ-ին: Factor.am-ն այս առիթով մեկնաբանություն …

