Ո՞րն էր Գյումրիի տարբեր թաղամասերում գազի հոտի տարածման պատճառը

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Գյումրիի տարբեր թաղամասերում երեկ ուշ երեկոյան մոտ 2-2,5 ժամ շարունակ գազի ուժեղ հոտ է տարածվել։ Խնդիրն անհանգստություն էր առաջացրել քաղաքի բնակչության մոտ, շատերը գրառումներ էին կատարում սոցիալական ցանցերում, հարցեր ուղղում լրատամիջոցներին ու պաշտոնյաներին, զանգահարում ԱԻՆ-ի 911 թեժ գիծ։ Չնայած Գյումրիում տարածված անհանգստություններին՝ Շիրակ ԳԳՄ-ն պաշտոնական որևէ հայտարարությամբ հանդես չէր եկել։ Պարզաբանում հնչել է միայն մարզպետի ահազանգից հետո։

Ըստ այդմ՝ խնդիրը ծագել է օդորանտի՝ հոտավետիչ նյութի սահմանված չափաբաժնից ավելի ներարկելու պատճառով։ Հոտավետիչ նյութը սովորաբար ավելացվում է անհոտ բնական գազին, որպեսզի արտահոսքի դեպքում այն աննկատ չմնա։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը զանգահարել էր Շիրակ ԳԳՄ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արտակ Գալստյանին ու կատարել հետևյալ գրառումը․ «Հարգելի´գյումրեցիներ, քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Շիրակ ԳԳՄ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արտակ Գալստյանի հետ:

Տարածված հոտը մասնաճյուղի փորձարկման աշխատանքներում «օդորանտ»-ի սահմանված չափաբաժնից ավելի ներարկման արդյունքն է: Վերջինիս վստահեցմամբ՝ ընդամենը հոտ է և ոչ գազի արտահոսք։

Ցանկացած պարագայում նման փորձարկումների մասին պետք է նախապես ծանուցել բնակչությանը, ինչը պատշաճ ձեւով չի իրականացվել: Շիրակ ԳԳՄ-ի ղեկավարությանը հորդորել եմ հետայսու ցանկացած աշխատանքի իրականացման պարագայում տեղեկացնել Շիրակի մարզպետարանին և հետևողական լինել իրենց գործում»:

Արմիկ Մովսիսյան