Տեռորի զոհ է դառնում լրագրողական համայնքը. դիմելու եմ միջազգային կառույցներին. Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սիրելի՛ գործընկերներ, Հայաստանում տևական ժամանակ է սկսվել է ձեր նկատմամբ տեռոր, հարձակվում են, ամենավերջին բառերն են ասում: Սրա դեմը չառնելու դեպքում, նույն կերպ, ինչպես դատարանների շենքերն էին շրջափակում,  ձեր խմբագրություներն են շրջափակելու, օրինակներն էլ կան»,- դիմելով լրագրողական համայնքին՝ այդ թվում նաև ԱԺ օթյակում նստած լրագրողներին՝ այս մասին ԱԺ ամբիոնից  նշեց «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր  Գեղամ Մանուկյանը:

«Մեկ-երկու անհանգստացնող հայտարարություններից բացի՝ որևէ քայլ չեք արել, կտրուկ գործողությունների չեք դիմում: Այսպես անհնար է շարունակել: Դուք տեռորի զոհ եք դառնում, տեռորի զոհ է դառնում հասարակությունը: Երեք տարի առաջ Հայաստանի լավագույն լրագրողներից մեկն ասաց՝ չեմ գրում: Հոգեբանական տեռորի ազդեցության տակ մարդը որոշել էր, որ ավելի լավ է չխոսի, չգրի:

Որպես ԱԺ պատգամավոր՝ դիմելու եմ միջազգային կառույցներին, սա վտանգավոր ընթացք է մեր երկրում»,- ասաց պատգամավորը:

Դիմելով քաղաքական մեծամասնությանը՝ Մանուկյանը նշեց. «Հիշե՛ք, վաղը կարող է իշխանության չլինեք, վաղը իշխանության չլինելով՝ դուք էլ կարող է պաշտպանության կարիք ունենանք, հանուն բոլորի մի՛ թույլ տվեք այդ տեռորը»:

«Լրագրողակա՛ն համայնք, դուք այսօր ուղղակի տեռորի զոհ եք դառնում, չմբոստանաք դրա դեմ, շատ ավելի վատ է լինելու»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: