Պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով աջակցության վճարման գործընթացը կսկսվի նոյեմբերի 10-ից (կվճարվի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար)․ տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիլական հարցերի նախարարությունից։ «Գումարը կտրամադրվի անկանխիկ եղանակով՝ շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով։ Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում դրամական օգնություն տրվում է պատերազմի հետևանքով …

