Ուկրաինա է ժամանել ԱՄՆ ռազմական օգնության երկրորդ խմբաքանակը։ Այս մասին Twitter-ում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։ «Երկրորդ ինքնաթիռը Կիևում է. ավելի քան 80 տոննա զենք՝ ուժեղացնելու Ուկրաինայի պաշտպանունակությունը ԱՄՆ-ի մեր ընկերներից։ Եվ սա դեռ վերջը չէ»,- գրել է ուկրաինացի պաշտոնյան։ Նա հավելել է, որ բեռը հասել է հուսալի պաշտպանության ներքո։ Տաթև Ֆռանգյան

