Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրը ռեկորդային՝ ավելի քան 3 մլրդ դոլարի արտադրանք է արտահանել․ «Բայրաքթար»-ի գնման պայմանագիր կա 16 երկրի հետ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրը 2021 թվականին արտահանման ռեկորդային ցուցանիշների է հասել․ հինգ տարվա ընթացքում երկիրը մտադիր է այդ ոլորտում աշխարհի առաջատար արտահանողների տասնյակում ներառվել։ Այս մասին «Անադոլու» գործակալության հետ զրույցում ասել է SAHA Istanbul ավիացիոն, պաշտպանական և տիեզերական ասոցիացայի խորհրդի նախագահ, Baykar ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը։

Նրա խոսքով՝ թուրքական պաշտպանական և օդատիեզերական արդյունաբերության արտադրանքի արտահանումը նախորդ տարի ռեկորդ է սահմանել՝ առաջին անգամ գերազանցելով 3 մլրդ դոլարը․ ոլորտը 3․22 մլն դոլարի արտադրանք է իրացրել։

«Վերջին 15 տարիների ընթացքում ոլորտի արտադրանքի արտահանման աճի տեմպերն արագացել են երկրաչափական պրոգրեսիայով։ 2006-2021 թվականներին պաշտպանական և օդատիեզերական ոլորտում թուրքական արտահանումն աճել է մոտավորապես 7 անգամ՝ դոլարային արտահայտությամբ։ Սա իսկապես մեծ հաջողություն է։ Թուրքիայի բաժինը համաշխարհային արտահանման մեջ կազմում է մոտ 1 տոկոս։ Ներկայում համաշխարհային վաճառքի 75 տոկոսն այդ ոլորտում բաժին է ընկնում ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Ֆրանսիային, Գերմանիային և Չինաստանին»,- ասել է Բայրաքթարը՝ նշելով, որ գլխավոր նպատակը համաշխարհային մասշտաբով շուկայի մասնաբաժինն ավելացնելն ու առաջատար 10 երկրների ցանկում հայտնվելն է։

Նա նաև ուշադրություն է հրավիրել Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի նկատմամբ պահանջարկի ավելացման վրա։ Բայրաքթարն ասել է, որ Bayraktar TB2-ը հաջողությամբ 420,000 ժամ թռիչք է կատարել, գնման պայմանագիր է կնքվել 16 երկրի հետ։

«Բացի այդ, Bayraktar Akıncı հարվածային անօդաչու թռչող սարքի արտահանման առաջին պայմանագիրն է կնքվել։ Պայմանագրի շրջանակում մատակարարումները նախատեսված են 2023 թվականին։ 15-20 տարի առաջ մենք նման էինք ոլորտի, որը զբաղվում է արդյունաբերական աութսորսինգով։ Հիմա մենք արտահանում ենք սեփական արտադրանքը բարձր ավելացված արժեքով, այդ թվում՝ զրահատեխնիկա, օդային տրանսպորտային միջոցներ, ռազմածովային հարթակներ, զինամթերք, անօդաչու թռչող սարքեր և հարձակողական անօդաչու թռչող սարքեր աշխարհի 169 երկիր, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկրներ»,- ասել է Բայրաքթարը։

Էմմա Չոբանյան