Ձեր ընտրվելու պարագայում իշխանությունը կստանա անձնական իրավապաշտպան․ Ղազինյանը՝ ՄԻՊ թեկնածուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
Բոլորը

«3-4 օր է՝ ԱԺ-ում քննարկում ենք ՔՊ-ի կողմից ներկայացված թեկնածուներին, երկուսը՝ ՀՌՀ անդամներին, երրորդը՝ ՀՀ ՄԻՊ-ի թեկնածությանը։ Բոլոր երեք թեկնածուների համար կարելի է գտնել 2 ընդհանրություն։ Առաջին՝ ներկայացվել են իշխող ՔՊ-ի կողմից, երկրորդ՝ բոլոր երեքն էլ տառապում են նույն հիվանդությամբ՝ «խոսքահոսություն»»,- այս մասին ԱԺ նիստին հայտարարեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ թեկնածուների ելույթներում ոչինչ չկա ծրագրերի, անելիքների, խնդիրների ու դրանց լուծումների մասին։

«Անտրամաբանական, անբովանդակ, հիմնականում շարահյուսական խնդիրներ ունեցող ելություներ են, չեն լսում հարցերը, գուցե լսում, հասկանում են, բայց չեն պատասխանում։ Հնչում է մի հարց, տրվում է բոլորովին այլ պատասխան կամ որևէ իմաստ չներկայացնող»,- ասաց Ղազինյանը՝ նշելով, թե այս գնահատականը վերաբերում է նաև ՄԻՊ թեկնածուին։

Նա ընդգծեց՝ ընդդիմությունը խնդիր ունի պարզել, թե իշխանության կողմից ներկայացված կլինի մարդու իրավունքների պաշտպա՞ն, թե՞ կլինի իշխող խմբակցության, քաղաքական ուժի «սրտի» ցանկալի իրավապաշտպան։

«Տիկի՛ն Գրիգորյան, Դուք ո՛չ տեսական, ո՛չ գործնական հնարավորություն չունեք՝ հասնելու գործող ՄԻՊ-ի կողմից սահմանված բարձր նշաձողին, դա Ձեզ համար անհասանելի բարձունք է։ Սահմանադրությամբ ՄԻՊ-ի համար սահմանված է մեկ պահանջ՝ հեղինակությունը։ Առնվազն մասնագիտական հանրույթը Ձեզ չի ճանաչում, Դուք չեք վայելում հարգանք մասնագիտական հանրույթի մոտ, չունեք նաև հեղինակություն։ Ձեր ընտրության պարագայում ՀՀ-ն ոչ միայն չի ունենա իրական ՄԻՊ, այլև լուրջ ռիսկ կառաջանա հաստատված բարձր նշաձողի անկման համար։ Ձեր ընտրության պարագայում իշխանությունը կստանա անձնական օգտագործման իրավապաշտպան»,- նշեց Ղազինյանը՝ դիմելով ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: