Պատվաստված քաղաքացիները օմիկրոնով վարակվելու դեպքում հիվանդության թեթև ընթացք են ունենում. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Անցած տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջեից 6 մլրդ 700 մլն դրամ է հատկացվել վիրավոր զինծառայողների վերականգնողական օգնությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2021թ. կատարված աշխատանքները՝ նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ այս ծրագրին ի սկզբանե 3 մլրդ 296 մլն դրամ էր հատկացվել, սակայն գումարը տարվա ընթացքում անընդհատ վերանայվել է: Ամբողջ տարվա ընթացքում այս ծրագրին ուղղվել էր 6 մլրդ 700 մլն դրամ: Սա, ըստ նախարարի, վկայությունն է այն բանի, որ զինծառայողներին ու նրանց ընտանիքներին հատկացվող գումարը մեծապես աճել է։

Ինչպես ընդգծեց Ավանեսյանը՝ ֆինանսավորման մեխանիզմով այս ծրագիրը տարբերվում է այլ ծրագրերից։ Այն օֆերտայի սկզբունքով է կազմակերպվում, այսինքն՝ ծառայությունները մատուցելու կատարողականի հիմքով, և ֆինանսավորումը սահմանափակված չէ տարեկան բյուջետային շրջանակներով:

Նախարարն անդրադարձավ նաև կորոնավիրուսի համավարակի դեմ ընթացող պայքարին, պատվաստման գործընթացին՝ հիշեցնելով, որ կազմակերպվել են նաև շարժական կետեր, իրականացվել են տնային այցեր: «Տարվա առաջին կեսին պատվաստման գործընթացը դանդաղ էր ընթանում, աշնանը ակտիվացավ գործընթացը»,- նշեց Ավանեսյանը::

«Պատվաստված քաղաքացիները օմիկրոնով վարակվելու դեպքում հիվանդության թեթև ընթացք են ունենում»,- վստահեցրեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: