Մարտի 15-ից հանրային սննդի վայրերում կարգելվի ծխախոտի օգտագործումը. Անահիտ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Մարտի 15-ից Հայաստանում ուժի մեջ կմտնի հանրային սննդի վայրերում ծխախոտի օգտագործման արգելքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ հունվարի մեկից հակածխախոտային օրենքի մի շարք դրույթներ ուժի մեջ մտան, մասնավորապես, ծխախոտային ապրանքների գովազդն ու ցուցադրումը արգելվեց: Իսկ մարտի 15-ից ուժի մեջ կմտնի հանրային սննդի վայրերում ծխախոտի օգտագործման արգելքը:

«Ցավոք սրտի, Հայաստանում դեռ պահպանվում են ծխախոտային արտադրատեսակների օգտագործման շատ բարձր ցուցանիշներ, և մենք պետք է անենք հնարավորինը՝ մեր քաղաքացիներին զերծ պահելու նման վնասակար սովորություններից, և ամենակարևորը՝ մեր հաջորդ սերնդի, մեր երեխաների, դեռահասների շրջանում առողջ ապրելակերպի տարածմանը պիտի հետևենք: Եթե մենք զբաղվենք միայն հիվանդապահությամբ կամ հիվանդությունների բուժմամբ, ցավոք սրտի, հանրային առողջապահական արդյունքներ չենք կարող գրանցել»,- նշեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: