«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն իր ելույթում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության անունից առաջարկված «Սահմանազատման և սահմանագծման» մասին հայտարարության տեքստին։ Պատգամավորի խոսքով՝ այդ հայտարարությունը գրվել է, որ քաղաքական մեծամասնությունը, հասկանալով, որ այնտեղ կա ներքաղաքական բովանդակություն, չընդունի. դա ներքաղաքական շահարկում է: Կոնջորյանը նշեց, որ իր համար հիմնավոր չէ ընդդիմության կողմից քաղաքական նպատակահարմարություններից ելնելով ռազմագերիների վերաբերյալ իրենց իսկ …

