Կկատարվի Պուտինի ցանկություններից մեկը. Ուկրաինայի շուրջ բանակցություններում նա լիարժեք հաջողության չի հասնի․ Ալեքսանդր Ռառ

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

Ռուսաստանի մոտ Ուկրաինան օկուպացնելու ծրագրեր չկան։ Factor.am-ի հետ զրույցում իր կարծիքը հայտնեց գերմանացի վերլուծաբան, Գերմանիայի կառավարության նախկին խորհրդական Ալեքսնդր Ռառը՝ ներկայացնելով իր կանխատեսումները Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ։

«Ռուսաստանը ռազմական ուժի ցուցադրությամբ , այլ ոչ թե հենց ագրեսիայի դիմելով՝ շարունակելու է փորձել դիվանագիտական ճանապարով իր պահանջները առաջ քաշել, Արևմուտքին իր վերջնագիրը ներկայացնել»,- ասաց նա։ Այդպես արձագանքեց նա՝ նաև պատասխանելով դիտարկմանը, թե արդյոք Վաշինգտոնի կողմից Մոսկվային ուղղված գրավոր պատասխանում՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման և Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ եղած մերժումը կարող է պատրվակ լինել Ռուսաստանի համար պատերազմ սկսելու համար։
Ալեքսանդր Ռառը մատնանշեց՝ Ռուսաստանի համար հիմա չափազանց կարևոր է, որ երաշխիքներ ստանա, որ Ուկրաինան, ինչպես նաև Վրաստանը, Մոլդովան չեն դառնալու ՆԱՏՕ-ի անդամ։ «Կոմպրոմիս կարող է լինել, բայց այն կարող է ձևավորվել ինչ-որ մի փաստաթղթով կամ երկարատև բանակցությունների միջոցով։ Քանի դեռ բանակցություններ կան, իսկ դրանք կան, համաձայնության գալը հնարավոր է»,- նշեց նա։

Նա ընդգծեց, որ Գերմանիայի կանցլերն ու Ֆրանսայի նախագահը համարյա ամեն օր ասուլիսով են հանդես գալիս և անդրադառնում են այդ թեմային՝ հայտարարելով, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այսօր օրակարգում չկա։

«Բոլորն են այդ մասին ասում՝ և՛ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, և՛ ամերիկացիները, և՛ անգամ անգլիացիները, որոնց դիրքորոշումը շատ ավելի կոշտ է Ռուսաստանի նկատմամբ։ Որևէ մեկն այս պահին չի ցանկանում դա։ Եթե ցանկություն լիներ, հենց հիմա կընդունեին Ուկրաինային և նրա համար կպատերազմեին։ Ուկրաինային շատ հստակ ազդակներ են ուղարկված, որ եթե պատերազմ լինի, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառեն, բայց Ուկրաինայի փոխարեն չեն պատերազմի, ՆԱՏՕ-ի ոչ մի զինվորական Ուկրաինայի համար չի կռվի»,- ասաց նա։

Ըստ գերմանացի վերուծաբանի՝ Արևմուտքից եկող ազդակներից նաև պարզ է, որ Ուկրաինային հասկացնում են, որ նա պետք է փորձի բանակցել Ռուսաստանի հետ։ «Ամերիկացիները առաջարկում են Ռուսաստանին բանակցություններ վարել զինաթափման շուրջ։ Լավ է, որ կարող են բանակցություններ լինել այն մասին, որ ծանր, նաև միջուկային զենքերը կամ հրթիռային համակարգերը եվրոպական, մասնավորապես ,Արևելյան Եվրոպայի տարածքներից դուրս բերվեն։ Ռուսաստանն էլ արդեն կգնա Ուկրաինայի սահմաններում դեէսկալացիայի»,- ենթադրեց նա։

Ալեքսանդր Ռառը նաև մատնանշեց, որ, օրինակ, Գերմանիայի դիրքորշումն ստեղծված իրավիճակի վերաբերյալ այն է, որ Ռուսաստանին պետք է ցույց տալ, որ իրեն ձեռնտու չի լինի Ուկրաինայի հետ պատերազմ սկսելը, քանի որ այդպես նա կոչնչացնի իր գազային բիզնեսը Եվրոպայում։

«Իսկ Եվրոպան շատ հետաքրքրված է Ռուսաստանի հետ գազի ոլորտում համագործակցությամբ։ Այս ամբողջը դրական ազդակներ են Ռուսաստանի համար և ցույց են տալիս, որ Եվրոպան ագրեսիվ չի տրամադրված Մոսկվայի նկատմամբ և պատրաստ է երկխոսության»,- ասաց նա։

Մոսկվան, նրա կարծիքով, հասկացել և ընկալել է Արևմուտքի դիրքորոշումը, և ըստ այդմ, ունի նաև «պլան B»։ «Ինձ թվում է՝ Պուտինի քաղաքականությունն է՝ ստիպել Արևմուտքին, որ հրաժարվի ՆԱՏՕ-ի ընդլայնումից և խմբագրել Եվրոպայի անվտանգության համակարգը։ Նրա առաջին ցանկությունը, իհարկե, անկատար կմնա, բայց երկրորդի շուրջ գուցե դրական պատասխան ստանա, քանի որ նա ստիպեց Արևմուտքին մտածել, որ Եվրոպայի անվտանգությունը հիմա ճգնաժամային իրավիճակում է, պետք է այն խմբագրել, վերանորոգել։ Հիմա էլ դրա մասին են բանակցություններն ընթանում»,- նկատեց նա։

Ուկրաինայի շուրջ տարվող բանակցություններում, ըստ վերլուծաբանի, Մոսկվան լիարժեք հաջողության չի հասնի։ Այդ մասին, նրա կարծիքով, հասկացել են նաև Կրեմլում։ «Գուցե ռուս հասարակությունը ակնկալում էր լիարժեք հաջողություն բանակցություններում, բայց նման բան լինել չէր կարող։ Դրա համար՝ վստահ եմ՝ Ռուսաստանն ուներ «պլան B», որով Արևմուտքից ցանկանում է հարգանք իր նկատմամբ, որ հասկանան, ճանաչեն իրեն»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան