Պարեկային ծառայության մեքենաների 1/3-ը շարքից դուրս եկած է․ ո՞վ է պատասխանատու․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ոստիկանություն՝ պարզելու, թե Պարեկային ծառայության համար անցյալ տարի ձեռք բերված Skoda Octavia մակնիշի ավտոմեքենաներից այս պահին քանիսն է շարքից դուրս եկած վթարի կամ այլ խնդրի հետևանքով և քանիսն է շահագործվում։ Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանը մեր գրավոր հացմանն ի պատասխան հայտնել է, որ «Պարեկային ծառայության Երևան քաղաքի գունդն իր հաշվեկշռում ունի «Շկոդա» մակնիշի թվով 150 ծառայողական ավտոմոբիլներ, որից 95-ն է սարքին վիճակում․ 23-ը չի շահագործվում վթարի հետևանքով, 32 միավոր էլ չի շահագործվում փոխանցման տուփի սելեկտորի անսարքության հետևանքով»։

Մեր հարցի մի մասը, թե վթարվելուց հետո 1 մեքենայի վերանորոգումը ի՞նչ ժամկետներում է իրականացվում և որքա՞ն ժամանակում է այն շարք վերադառնում, մնացել է անպատասխան։ Ստացվում է՝ այս պահին 55 մեքենա՝ ընդհանուրի ավելի քան ⅓-ը շահագործման ենթակա չէ։

Պարեկային ծառայողների՝ Երևանում աշխատանքների մեկնարկից ի վեր անցել է ավելի քան 6 ամիս։ Նորամուտը շատերը ողջունեցին, սակայն դժգոհություններ էլ հնչեցին, որոնք հիմնականում կապված էին ձեռքբերված մեքենաների մակնիշի ու մի շարք այլ հանգամանքների հետ։

Շրջիկ ծառայություն իրականացնող պարեկներն ունեն իրավասություն․ եթե տրանսպորտային միջոցի վարորդը չի ենթարկվում պարեկային ծառայողների հրահանգներին, ապա կարող են հետապնդել նրան և ցանկացած տարբերակով կանգնեցնել մեքենան։ Այդպիսի առաջին դեպքի մասին Ոստիկանությունը բարձրաձայնեց դեռ հուլիսին, երբ պարեկները հետապնդել ու վթարի գնով կանգնեցրել էին «Լեքսուս»-ի օրինախախտ վարորդին։ Վթարներից բացի, մեքենաները հաճախ փոխանցման տուփի խնդիր են ունենում։ Այս խնդիրներն է մատնանշում նաև Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդի և պարեկային ծառայության ընդունելության հանձնաժողովի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Նրա խոսքով՝ նշված խնդիրն արդեն լուծվել է․ «Շկոդա»-ի հայաստանյան ներկայացուցչությունն այժմ ունի համապատասխան մասնագետներ, որոնք կվերանորոգեն անսարք մեքենաները։ Ընկերությունը նաև համապատասխան պայմանագրեր է կնքել այլ ընկերությունների հետ, որոնք կսպասարկեն մեքենաները։ Իոաննիսյանն ընդգծում է՝ փոխանցման տուփի «սելեկտոր»-ի հետ կապված խնդիրը ամբողջ աշխարհով է տարածված՝ հավելելով, որ դրանք փոխարինվում են անվճար, սակայն ոչ պատշաճ ժամկետներում։

«Իրենք մատակարարել են, այսպես ասած, անորակ ապրանք և պարտավոր են փոխանցման տուփերը արագ փոխել․ Ոստիականությունը ամիսներով չպիտի սպասի»,- ասաց Իոաննիսյանը։

Պարեկային ծառայության մեքենաները շուտ են վթարվում, քանի որ հստակ պահանջ կա դրված։ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ արդարացված է, երբ պարեկային ծառայողները բոլոր միջոցներով պետք է կանգնեցնեն այն ավտոմեքենան, որի վարորդը հրահանգներին չի ենթարկվում։

Հավելենք, որ առաջիկայում նախատեսված է պարեկային ծառայության ներդրում Լոռու ու Շիրակի մարզերում, թե ինչ մեքենաներով՝ դեռևս հայտնի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան