Դեկտեմբերի 14-ին Գոմելի քննչական մեկուսարանի տարածքում հրապարակվել է «Տիխանովսկու գործով» դատավճիռը։ Դատավարությունը սկսվել է հունիսի 24-ին, նիստերն անցկացվել են քննչական մեկուսարանում՝ դռնփակ ռեժիմով։ Գործով անցնող մեղադրյալներն արդեն ավելի քան մեկուկես տարի անցկացրել են ճաղերի հետևում։ Բոլորին բերման են ենթարկել դեռևս նախագահական ընտրություններից և բողոքի ակցիաների մեկնարկից առաջ, հաղորդում է currenttime.tv-ն։ Սերգեյ Տիխանովսկին, որը պատրաստվում էր …

