ԱԻՆ-ը հատուկ վարժանք է անցկացրել Աշտարակում

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունն այսուհետև իր աշխատանքները կկազմակերպի վերանորոգված և նոր գույքով հագեցած վարչական շենքում: Իսկ մինչ վարչության հիմնանորոգված շենքի բացման արարողությունը «Փրկարարական և որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում ուժեղ երկրաշարժի ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանք է անցկացվել Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում:

Վարժանքի պլանի համաձայն՝ Աշտարակ քաղաքից 7կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ: Երկրաշարժի հետևանքով առաջացել են փլուզումներ, որի արդյունքում՝ եղել են տուժածներ: Ազդարարման, տարահանման աշխատանքներից հետո, պայմանական տուժածներին ցուցաբերվել է առաջին օգնություն: Կիրառված ալպինիստական գործիքների միջոցով շենքի արգելափակված տարածքից աշակերտները դուրս են բերվել:

Վարժանքին ներկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Կարեն Սիմոնյանը, ՓԾ ստորաբաժանումների և ԱԻՆ բոլոր Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները:

Մարզպետ Ս. Մովսիսյանը կարևորել է նմանատիպ վարժանքների և միջոցառումների կազմակերպումը: Ըստ նրա՝ երեխաների անմիջական մասնակցությունը արդյունավետ և նպատակային է, քանզի նման իրավիճակում նրանք առավել արագ կկողմնորոշվեն: Նրա գնահատմամբ՝ թե´ աշակերտները և թե´ փրկարարներն իրենց առջև դրված խնդիրը լավ են կատարել:

Փրկարար ծառայողների շենքային պայմանների բարելավման խնդիրները ԱԻ նախարարության համար առաջնահերթ են: Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հիմնանորոգված շենքի բացման արարողության ժամանակ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նշել է, որ աշխատանքների աբողջ ընթացքն իրականացվել է աշխատակիցների ուժերով, իսկ նյութական միջոցները հատկացրել է նախարարությունը: Գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ նախատեսվում է նոր վերանորոգված շենքերն ապահովել նաև նոր գույքով և տեխնիկական միջոցներով: Առաջիկայում կավարտվեն նաև Արագածոտնի մարզի Ապարան և Կոտայքի մարզի հրշեջ փրկարարական ջոկատների շենքային պայմանների բարելավման աշխատանքները:

Միջոցառումից հետո անցկացվել է աշխատակիցների խրախուսման արարողություն և հրամանատարական պատրաստության պարապմունքներ՝ մարզային փրակարարական վարչության ղեկավարների մասնակցությամբ: