Վրաստանի և Լեհաստանի նախագահներն իրենց համերաշխությունն են հայտնել Ուկրաինային

Լուրեր

11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին Շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհաստանի և Վրաստանի նախագահները համերաշխություն են հայտնել Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ այդ երկրի լարվածության ֆոնին: Անջեյ Դուդան Չինաստանի մայրաքաղաք Պեկին մեկնելիս ժամանել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի և հանդիպել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, գրում է Անադոլու գործակալությունը։

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները ռուս-ուկրաինական լարվածությանը նվիրված մամուլի ասուլիս են անցկացրել։

«Այս շատ լարված իրավիճակում Վրաստանի անունից ցանկանում եմ մեր լիակատար համերաշխությունը հայտնել մեր բարեկամ երկրին»,- ասել է Զուրաբիշվիլին։

Նշելով, որ առկա սպառնալիքներն իրականում սպառնում են ամբողջ Եվրոպայի անվտանգությանը, նա ասել է, որ Եվրոպայի անվտանգությունը նաև Վրաստանի անվտանգությունն է։

Իր հերթին, Լեհաստանի նախագահը նշել է այդ հարցի շուրջ իր հանդիպումների մասին աշխարհի այլ առաջնորդների հետ՝ հավելելով, որ սա ոչ միայն Եվրոպային, այլ աշխարհին հուզող խնդիր է։

«Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում (Ուկրաինային), անվտանգության հետ կապված բոլոր հարցերը մեզ համար շատ կարևոր են»,- հավելել է Անջեյ Դուդան։

Տաթև Ֆռանգյան