Ալիևը հայտարարում է, որ մինչև ամառ առաջին ադրբեջանցիները կվերադառնան Կովսական․ փաստերը հակառակն են ապացուցում

Լուրեր

29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կայացած Երիտասարդական ֆորումի ընթացքում հայտարարել է, որ գարնանը կամ ամռանը «առաջին ադրբեջանցիները վերադառնալու են Ղարաբաղ»՝ գրավյալ Կովսականի վերակառուցված Աղալի գյուղ։ 

«Այս տարի ծրագրված նախագծերից ուզում եմ նշել Աղալի գյուղի շինարարության ավարտը։ Դա պիլոտային ծրագիր է, որն ունի մեծ խորհրդանշանական նշանակություն, քանի նախկին տեղահանվածները կվերադառնան հայրենի հող այս տարի։ Ստացվում է, որ պատերազմից չի անցել երկու տարի, և մենք գարնանը կամամռանը ցանկանում ենք այնտեղ տեղափոխել Աղալի գյուղի բնակիչներին»,- ասել Ալիևը։ 

Օրերս էլ Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Իլհամա Գադիմովան հայտարարել էր, թե Աղալի «խելացի գյուղի» շինարարությունն ավարտվում է։ 

Նշենք, որ Իլհամ Ալիևի հայտարարած վերադարձը չի սկսվում, քանի որ գյուղի շինարարությունը մոտ չէ ավարտին, ինչպես ներկայացնում են ադրբեջանցի պաշտոնյաներն ու պետական քարոզչամեքենան։ 

Ի դեպ, դեռևս 2021թ հուլիսին Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել էր, որ 2022 թվականի հունվարին Կովսականի «խելացի գյուղը» պատրաստ է լինելու։ Ինչպես տեսնում ենք՝ այս հայտարարությունը նույնպես իրականություն չի դարձել, և ադրբեջանցիների բնակեցման մասին տեղեկություններ չկան։ 

Այն, որ ծրագրի իրականացման հետ կապված խնդիրներ կան, պարզ էր դարձել դեկտեմբերին շինարարությունում աշխատող բանվորների բողոքների արդյունքում։ Նրանք բողոքում էին աշխատավարձերի չվճարումից։ Աշխատողները պատմել էին, որ խաբված են AS Group Investment-ի վարձած թուրքական ենթակապալառուի կողմից։ Սկանդալի մասին հրապարակումներից հետո աշխատողները ստացել էին իրենց աշխատավարձերն ու Ամանորի տոներից հետո հրաժարվել վերադառնալ Կովսական։ 

Իհարկե, տեղի ունեցող խնդիրների մասին Ադրբեջանի իշխանությունները լռում են։ Պետական լրատվամիջոցերն էլ լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում, որ շինաշխատանքները շարունակվում են։ 

Ավելի վաղ էլ ադրբեջանական «Թուրան» գործակալությունը գրել էր, որ առաջին փուլում 1400 մարդու համար նախատեսված գյուղը չի կարող կառուցվել 6 մասնավոր վիլլայի գնով։ Լրատվամիջոցը նշել էր, որ նոյեմբերի 11-ին «Ազերթաջ» պետական ​​գործակալության կայքում հրապարակված մոտ 30 լուսանկարներում պատկերված չեն եղել ոչ միայն 200 բնակելի շենքեր, անգամ 50 տներով լուսանկարներ։ Երկրի Հանրային հեռուստաընկերության տեսաֆիլմում էլ չկա մի կադր, որում երևա կառուցված առնվազն 100 տուն։

Շինարարներից Սահավյատ Իսմայիլովը, որն աշխատել է Կովսականում ու աշխատանքից ազատվել աշխատանքային օրենսդրության խախտման պատճառով, լրատվամիջոցին պատմել է, որ առաջիկայում չի կարող գյուղը շահագործման հանձնվել։

«Աշխատանքների վաղաժամկետ ավարտի մասին խոսք լինել չի կարող, լավագույն դեպքում՝ պետությանն ամեն ինչ կհանձվի 7-8 ամսից»,- ասել էր Իսմայիլովը։

Էմմա Չոբանյան