Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը։ Նշվում է, որ «Վնուկովո 2» միջազգային օդանավակայանում ծածանվել են երկու երկրների պետական դրոշները, կանգնած է եղել պատվո պահակախումբը, իսկ Ալիևին ու կնոջը օդանավակայանում դիմավորել է ՌԴ …

